Գրանցում

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՜ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆԱՑՄԱՆ

2012-06-14

Շախմատի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես երեխաների և պատանիների շրջանում աճում է օր օրի:  Դպրոցներում այն արդեն դասավանդում են որպես հանրակրթական ծրագրի բաղադրիչ մաս, իսկ շախմատի տան և Ակադեմիայի սաները ավելանում են յուրաքանչյուր մրցաշարին: 

Գեոթիմ ՓԲԸ-ն և Հայաստանի Շախմատի Ակադեմիան կհամագործակցեն VII երիտասարդական շախմատի մրցաշարի շուրջ:  Ակադեմիան ահա արդեն մի քանի տարի կազմակերպում է այս մրցաշարը, որի նպատակն է խթանել և զարգացնել շախմատը որպես մասսայական սպորտ Հայաստանում և աճեցնել շախմատի տաղանդավոր կադրեր:  Ս. թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 6-ը Ջերմուկում անցկանցվող այս մրցաշարին կմասնակցեն արտերկրից, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից եկած մինչև 18 տարեկան մոտ 400 պատանիներ և աղջիկներ: 

Ավանդական դարձած այս և շախմատի այլ մրցաշարերի շուրջ Գեոթիմ ընկերությունը արդեն երկու տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի և Ադակեմիայի հետ: 

Այս ծրագիրը գերազանց մոդել է՝ զարգացնելու համագործակցության ավանդույթ, որտեղ Ակադեմիան և մասնավոր կազմակերպությունը համատեղ միջոցներով իրականացնում են միջազգային մրցաշարեր Հայաստանում:
Մրցաշարի արդյունքում Հայաստանի և արտերկրյա շախմատիստները ձեռք կբերեն փորձ, նոր գիտելիքներ և կշարունակեն շախմատի լավագույն ավանդույթները Հայաստանում: 

Ակադեմիայի հիմնադիր և նախագահ Սմբատ Լպուտյանը մի առիթով նշեց, որ իրենց նպատակն է նախևառաջ ձևավորել և դաստիարակել լավ մարդ, պարկեշտ և ազնիվ քաղաքացի, հետո նոր շախմատիստ:  Գեոթիմը հպարտ է աջակցելու Ակադեմիային նման առաքելության շուրջ:  

 




Developed by 5165m Studio