«Գարուն 2024» Ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար
2024-04-30Ս/թ. մայիսի 22-ից 30-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ համատեղ կազմակերպում են ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար:
Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
4-րդ տեղ
5-րդ տեղ
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ /սահմանափակ քանակով/ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /010(099) 44 01 05 /:
Ժամակարգ.
90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Մուտքավճար.
2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 7000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/
Ժամանակացույց՝
Մրցաշարերի օրեր / ժամեր
22 մայիսի 1-ին տուր 15:30
23 մայիսի 2-րդ տուր 15:30
24 մայիսի 3-րդ տուր 15:30
25 մայիսի 4-րդ տուր 12:00
26 մայիսի 5-րդ տուր 15:30
27 մայիսի 6-րդ տուր 15:30
28 մայիսի 7-րդ տուր 12:00
29 մայիսի 8-րդ տուր 15:30
30 մայիսի 9-րդ տուր 15:30
Գրանցում․
Հիշեցնում ենք, գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն.
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 20, ժամը 18:00:
Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մանրամասների համար զանգահարել 077-44-84-73 հեռախոսահամարով: