Գևորգ Հարությունյանը ծնվել է 1981թ. Մայիսի 7-ին, Երևանում: Սովորել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Մասնագիտությամբ մանկավարժ է։
Համարվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից։
Շախմատային հաջողություններ
1994թ., 1996թ., 1998թ. Տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոն
2001-2003թթ Երևանի տղամարդկանց 1-ին լիգայի հաղթող
2008թ. գրավել է «Rector Cup» մրցաշարում 1-3 մրցանակներ
2009թ. գրավել է «Khazar Cup» մրցաշարում 3-րդ տեղը
- 2011թ. գրավել է «Noruuz Cup» մրցաշարում 1-ին տեղը
- 2012թ. գրավել է «First Saturday» մրցաշարում 1-ին տեղը
- 2012թ. գրավել է «Shiraz Ramazan Cup» մրցաշարում 1-ին տեղը
- 2014թ. գրավել է «Zudov Memorial» հուշամրցաշարում 3-րդ տեղը
- 2014թ. գրավել է «Ռուսաստանի Գավաթ» մրցաշարում 3-րդ տեղը
- 2014թ. գրավել է «Alborz Cup» մրցաշարում 3-րդ տեղը
- 2016թ. գրավել է «Paytakht Open»» մրցաշարում 1-2 տեղերը
- 2017թ. գրավել է «Roquetas Del Mar Open» մրցաշարում 3-րդ տեղը
- 2017թ. գրավել է «Sevilla Open» մրցաշարում 3-8 տեղերը
- 2017-2018թթ. Հայաստանի ակումբային առաջնության հաղթող
- 2018թ. գրավել է «Innsbruck Open» մրցաշարում 1-ին տեղը
- 2018թ. գրավել է «Imperia Open» մրցաշարում 3-րդ տեղը
- 2018թ. գրավել է «Max Zavanelli» հուշամրցաշարում 2-րդ տեղը
- 2019թ. գրավել է «Panavezys» մրցաշարում 2-րդ տեղը
- 2019թ. գրավել է «Alba Julia Open» մրցաշարում 3-րդ տեղը
- 2019թ. գրավել է «Riga Term Eko Cuo» մրցաշարում 3-րդ տեղը
- 2020թ. գրավել է «Caspian Cup» մրցաշարում 3-րդ տեղը
Մարզչական հաջողություններ
- Աստղիկ Հարությունյան- մինչև 14տ. Եվորպայի փոխչեմպիոն
- Անհատական մարզիչ - Ալիրեզա Ֆիրուզջա- Պարսկաստանի տղամարդկանց բացարձակ չեմպիոն
- Անհատական մարզիչ - Ղոլամի Արիան – գրոսմայստեր
- Անհատական մարզիչ - Դանեշվար Բարդիա – միջազգային վարպետ
- Անհատական մարզիչ - Ալինասաբ Մոբինա – Ասիայի կրկնակի չեմպիոն, Պարսկաստանի եռակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ
Աշխատանքային գործունեություն
- 2005-2010թթ. Աշխատել է Շաշկու և Շախմատի Օլիմպիական Մանկապատանեկան Մարզադպրոցում
- 2005-2006թթ. Աշխատել է Հայաստանի շախմատի ակադեմիայում
- 2 տարի աշխատել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցում
- 2019թ.-առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում
Կոչումներ
2009թ. Ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում