Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-16 January
2024
Գրանցում

Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

2021-01-02

Սիրելի՜ շախմատիստներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 10-ից մինչև 18-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը: ​ ​ ​ ​

Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական և շրջանային մրցակարգերով:
Գ​րանցվելու համար հետևեք հղմանը՝ http://bit.ly/380MAxO

Ա1 մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու առնվազն 2050 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները 2021թ. հունվարի 1-ի դրությամբ:​

Ա2, Ա3, Ա4, Ա5, Բ1, Բ2 և Բ3 մրցաշարերում յուրաքանչյուր տարիքային խմբում լինելու է 10 մասնակից և շախմատիստների ընտրությունը կատարվելու է հետևյալ առաջնահերթությամբ՝ ազգային վարկանիշ, որակավորման կարգ: ​

 

Մանրամասների համար հետևեք հղմանը՝ ​ https://bit.ly/3nLBYZe

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC