Մրցաշար ChessAcademy.am
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
2022-01-14Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Երեկ տեղի ունեցավ շվեյցարական մրցաշարի 6-րդ տուրը, որն անցավ շատ հետաքրքիր և լարված պայքարում:
Մինչև 8️տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Հայկ Մաթևոսյանը (Ակադեմիա/Խաչիկյան Հ․):
Մինչև 10տ. մասնակիցների աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են Ավետիք Արզումանյանը (Ակադեմիա/Ազարյան Տ.) և Վաչե Քոչարյանը (Ակադեմիա/Հարությունյան Տ.):
Մինչև 12տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Վոլոդյա Թորոսյանը (Գյումրի/Պեպելյան Գ․):
Մինչև 14տ. մասնակիցների աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ալբերտո Աթոյանը :
Մինչև 18տ. մասնակիցների աղյուսակը 5 միավորով գլխավորում են Արմեն Գալաջյանը, Ալեքս Սահակյանը, Գագիկ Նավոյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը:
Մինչև 12տ. աղջիկների աղյուսակը գլխավորում է Լիլիա Դանիելյանը (Նոր Նորք/Պողոսյան Ս․):