![Logo](/images/logo.jpg)
![](/images/facebook.jpg)
![](/images/youtube.jpg)
Մրցաշար ChessAcademy.am
Հայաստանի երրորդ Նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
2022-01-15Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար: