Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-16 January
2024
Գրանցում

Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա

2024-01-13

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ 600 մասնակից է դարձել, ինչպես նաև հետևեցին շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC