


Մրցաշար ChessAcademy.am
Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
2025-01-13Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 682 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար: